Contacts E-mail
Քոլեջը կատարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն հունիսի 12-ից մինչև օգոստոսի 25-ը։


Գլխավոր


Օգնություն դիմորդին

«ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔՈԼԵՋ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ


«Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ»-ը կատարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն միջնակարգ և հիմնական ընդհանուր կրթությամբ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • 0201 ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • 0601 ԷԿՈՆՈՄԻԿԱ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ
  • 0604 ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ
  • 0602 ԿԱՌԱՎԱՐՈՒՄ /ՄԵՆԵՋՄԵՆԹ/
  • 0607 ՇՈՒԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ /ՄԱՐՔԵԹԻՆԳ/
  • 2203 ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ /ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ/
  • 2401 ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ

ՈՒսման վարձը՝ տարեկան 180000 դրամ


Ընդունելության կանոնների համաձայն անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
  • Կրթության մասին ավարտական փաստաթղթի բնագիրը և պատճեն
  • Անձը հաստատող փաստաթղթի բնագիրը և պատճեն
  • Չորս լուսանկար (3x4 չափսի)
  • Աշխատանքային գրքույկ /առկայության դեպքում/
  • Փաստաթուղթ զին./ծառայության (կցագրման) վերաբերյալ /առկայության դեպքում/

Քոլեջի հասցեն է՝
Երևան 40, Ավան, Մարշալ Բաբաջանյան 38
Հեռախոս՝
61-38-61, 62-51-20,61-64-00,

«ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» մասնագիտության շրջանավարտները ստանում են «ԻՐԱՎԱԳԵՏ»-ի որակավորում, կարող են աշխատել ՀՀ դատական համակարգում` դատավորի օգնական, գրասենյակի գործավար, դատական նիստերի պատասխանատու քարտուղար, ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում, ՀՀ նոտարիատում, տեղական ինքնակառավարման մարմիններում, ՀՀ ներքին գործերի նախարարության և ոստիկանության համակարգում:

«ԷԿՈՆՈՄԻԿԱ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄ ԵՎ ԱՈՒԴԻՏ» մասնագիտության շրջանավարտները ստանում են «ՀԱՇՎԱՊԱՀ»-ի որակավորում, կարող են աշխատել նախարարությունների համակարգում, առևտրի ոլորտում, կազմակերպություններում, հիմնարկ-ձեռնարկություններում, խնայդրամարկղերում` որպես հաշվապահ:

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾ» մասնագիտության շրջանավարտները ստանում են «ՏՆՏԵՍԱԳԵՏ»-ի որակավորում, կարող են աշխատել մասնագիտական ունիվերսալ բանկերում` բրոկերներ (միջնորդներ), դիլերներ (տարադրամի, դեպոզիտի, արժեթղթերի գործառնություններով զբաղվողներ), բանկային հաշվապահական հաշվառման համակարգում` հաշվապահներ, օպերատորներ։

«ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» /ՄԵՆԵՋՄԵՆԹ/ մասնագիտության շրջանավարտները ստանում են «ԿԱՌԱՎԱՐԻՉ»-ի /ՄԵՆԵՋԵՐ/ որակավորում, կարող են աշխատել շուկայական տնտեսության բոլոր բնագավառներում` հյուրանոցային և զբոսաշրջային համալիրներում, արտադրության, առևտրի և հասարակական սննդի կազմակերպման, դիզայնի, կենցաղային սպասարկման և ծառայությունների կազմակերպման, բուսաբուծական արտադրանքի պահպանման եվ վերամշակման ոլորտներում` որպես կառավարիչ /մենեջեր/:

«ՇՈՒԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ» /ՄԱՐՔԵԹԻՆԳ/ մասնագիտության շրջանավարտները ստանում են «ՇՈՒԿԱՅԱԳԵՏ»-ի որակավորում, կարող են աշխատել շուկայական տնտեսության բոլոր բնագավառներում` արտադրության և հասարակական սննդի ոլորտներում, ծառայությունների կազմակերպման ընկերություններում, գյուղատնտեսական մթերքների գնման, վերամշակման, կազմակերպման և բաշխման համակարգում, հիմնարկ-ձեռնարկություններում` որպես շուկայագետ:

«ՀԱՇՎՈՂԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» /ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄ/ մասնագիտության շրջանավարտները ստանում են «ՏԵԽՆԻԿ-ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ»-ի որակավորում, կարող են աշխատել ծրագրային ապահովում մշակող կազմակերպություններում՝ որպես ծրագրավորողի օգնական, համակարգիչներ կիրառող բոլոր ոլորտներում` որպես սիստեմային ադմինիստրատոր, համակարգչային օպերատոր։

«ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ» մասնագիտության շրջանավարտները ստանում են «ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ–ՏԵԽՆԻԿ»-ի որակավորում, կարող են աշխատել պետական տեսչությունում, տրանսպորտի և կապի նախարարության համակարգում, ավտոտեխսպասարկման կայաններում, ավտոտրանսպորտի ձեռնարկություններում:



Դիմորդ 2009