Contacts E-mail
Քոլեջը կատարում է 2017-2018 ուսումնական տարվա ընդունելություն հունիսի 12-ից մինչև օգոստոսի 25-ը։


Գլխավոր


Օգնություն դիմորդին

«ԵՐԵՎԱՆԻ ԻՐԱՎԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔՈԼԵՋ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ


1926 թվականին Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հրամանագրով ստեղծվեց Երևանի կոոպերատիվ տեխնիկումը, ներկայումս՝ «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիրը: Երևանի կոոպերատիվ տեխնիկումը միշտ իր ուրույն տեղն է ունեցել երկրի սպառողական կոոպերացիայի, ինչպես նաև բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության /այժմ` ՀՀ ԿԳՆ/ ուսումնական հաստատությունների համակարգում: Այն բազմիցս մասնակցել և առաջնային տեղեր է շահել ուսումնական, գիտաստեղծագործական, դաստիարակչական աշխատանքների կազմակերպման և սպորտային միջոցառումներում: Իր գոյության 91 տարիների ընթացքում տվել է շուրջ 30 հազար շրջանավարտ` ժողովրդական տնտեսության տարբեր ոլորտներում, պետական և մասնավոր համակարգում աշխատելու համար։ 91 տարվա պատմությունը ներկայացված է քոլեջի պատմության թանգարանում։

Ներկայումս «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ»-ում սովորում է շուրջ 200 ուսանող հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Իրավագիտություն
  • Էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում և աուդիտ
  • Բանկային գործ
  • Կառավարում /Մենեջմենթ/
  • Շուկայաբանություն /Մարքեթինգ/
  • Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում /Ծրագրավորում/
  • Փոխադրումների կազմակերպում և երթևեկության կառավարում տրանսպորտում

ՔՈԼԵՋԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ
ՀՀ ԿԳՆ ՊԵՏԱԿԱՆ ԴԻՊԼՈՄ


ՔՈԼԵՋԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆ ՈՒՍՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿԵԼՈՒ ՔՈԼԵՋՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԳԾՈՎ ԲԱՐՁՐ ԿՈՒՐՍԵՐՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ։

Քոլեջի կաբինետներն ու լաբորատորիաները հագեցված են ժամանակակից սարքավորումներով, դիդակտիկ նյութերով, տեխնիկական միջոցներով և մայրենի լեզվով մասնագիտական գրականությամբ: Քոլեջում գործում են համակարգչային, մայրենի և օտար լեզուների մասնագիտական կաբինետներ: Քոլեջում գործում են գիտական և ուսանողական խորհուրդներ, ուսանողները ընդգրկված են սպորտային և ինքնագործ խմբակներում: Քոլեջի ուսանողների համար կազմակերպվում են էքսկուրսիաներ՝ Հայաստանի Հանրապետության տեսարժան վայրեր, թանգարաններ, ցուցահանդեսներ: Հարուստ է քոլեջի գրադարանը: Շուրջ 40 հազար կտոր մայրենի և օտար լեզվով գեղարվեստական, տեխնիկական, մասնագիտական գրականությունը նպաստում է ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը: Քոլեջում կազմակերպվում են գրքերի ընթերցումներ և քննարկումներ, գրական երեկոներ, մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, ինչը նպաստում է ուսանողների աշխարհայացքի ձևավորմանը և հիմք հանդիսանում աշխատանքային ու ստեղծագործական աշխատանքների նախապատրաստմանը: Քոլեջում դասավանդում են գիտության թեկնածուներ, դոցենտներ և մանկավարժական մեծ փորձ ունեցող բարձրակարգ դասախոսներ:

Քոլեջի ուսանողները իրենց ուսումնական և նախադիպլոմային պրակտիկան անց են կացնում ՀՀ դատական և բանկային համակարգերում, բարձրակարգ հիմնարկ-ձեռնարկություններում:

Քոլեջում գործում են
կարճաժամկետ դասընթացներ
/քոլեջի ուսանողների համար՝ անվճար/
ներքոհիշյալ մասնագիտությունների գծով.

  1. Սրահի վարիչ /մենեջեր/
  2. Խոհարար
  3. Սեղանի և ուտեստների ձևավորող
  4. Հրուշակագործ
  5. Մատուցող

ինչպես նաև դասընթացներ.

  1. Օտար լեզուներ
  2. Հաշվապահություն
  3. Համակարգչային ուսուցում

HTML Hit Tracker


տնօրեն` տիկին Ռիտտա Գյուլամբարյան



Պատմության թանգարան



Պատմության թանգարան



Քոլեջի ուսանողները



Քոլեջի գրադարան



ՈՒսանողները թանգարանում



Ուսանողների ձեռքերով